Մատչելիության հղումներ

Բժիշկները քննարկում են Իրաքի նախագահին Գերմանիա տեղափոխելու հարցը


Չեխիա -- Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի իրաքյան ծառայությանը, Պրագա, արխիվ, 5.10.2004թ․

Չեխիա -- Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի իրաքյան ծառայությանը, Պրագա, արխիվ, 5.10.2004թ․

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի բժիշկները քննարկում են նրան Գերմանիա տեղափոխելու եւ այնտեղ բուժումը շարունակելու հարցը։

Իրաքի նախագահը երկուշաբթի օրը կաթված էր ստացել եւ շարունակում է անգիտակից վիճակում մնալ Բաղդադի հիվանդանոցում։

Նախագահի կայքէջում ավելի վաղ հրապարակված հաղորդագրության համաձայն, Իրաքի 79-ամյա նախագահը «զարկերակների կարծրացում ունի»։

2008 թվականին Թալաբանին սրտի վիրահատություն է տարել ԱՄՆ-ում։

Քուրդ հայտնի առաջնորդ եւ քաղաքական գործիչ Ջալալ Թալաբանին Իրաքի առաջին ոչ արաբ նախագահն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG