Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատվել է ԱՄՆ պետդեպարտամենտի անվտանգության ծառայության պետը


Լիբիա -- Ամերիկյան հյուպատոսարանը Բենգազիում, որը հարձակման թիրախ էր դարձել սեպտեմբերի 11-ին, 12-ը սեպտեմբերի, 2012թ․

Լիբիա -- Ամերիկյան հյուպատոսարանը Բենգազիում, որը հարձակման թիրախ էր դարձել սեպտեմբերի 11-ին, 12-ը սեպտեմբերի, 2012թ․

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հաստատել է Դիվանագիտական անվտանգության ծառայության պետի հրաժարականի, ինչպես նաեւ ծառայության երեք այլ պաշտոնյաների աշխատանքից ազատելու մասին տեղեկությունները։

ԱՄՆ պետքարտուղարի եւ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի ընտրությամբ կազմված հինգ անկախ փորձագետների հանձնաժողովը ավելի վաղ հրապարակել է այս տարվա սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության դեմ իրականացված հարձակման առնչությամբ իր զեկույցը:

Ըստ CNN-ի, փաստաթղթում նշված է, որ Բենգազիում տեղի ունեցածի պատճառը «կառավարման բացթողումներն են» ամերիկյան պետքարտուղարության բարձր օղակներում:

Այս տարվա սեպտեմբերի 11-ին Բենգազիում գտնվող ամերիկյան հյուպատոսության դեմ իրականացված հարձակման հետեւանքով սպանվեցին դիվանագիտական ներկայացուցչության չորս աշխատակիցներ` այդ թվում Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG