Մատչելիության հղումներ

Դատախազությունը Օսկանյանի եւ Զուրաբյանի դիմումը ուղարկել է ՀՔԾ


ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 16։25, ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի ստորագրությամբ գրությունը՝ հետեւյալ բովանդակությամբ. - «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել եւ պատժել հանցագործության պատասխանատուներին»: Կից ներկայացվել են այդ կապակցությամբ նախկինում իրենց կողմից արված հայտարարությունները։

«Նույն օրը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պատգամավորների գրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով ընթացք տալու եւ որոշում կայացնելու համար», - տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG