Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Բաքվում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ երկրի կառավարությունն ու BP նավթային ընկերությունը համաձայնության են եկել նավթի արդյունահանման ծավալների կայունացման շուրջ:

«Մի քանի ամիս առաջ կառավարության նիստի ընթացքում ես անդրադաձել էի այս խնդրին, սակայն մեր երկիրը չսիրող արտաքին ուժերը, հայկական լոբբին եւ վերջինների հետ ցավալիորեն նույն ճամբարում գտնվող ադրբեջանական ընդդիմությունն ամեն ինչ այլ կերպ ներկայացրեցին՝ հայտարարելով, թե իբր ես պնդել եմ, որ նավթային ոլորտում լուրջ խնդիրներ կան», - նշել է Ալիեւը:

Նրա խոսքով, Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում «մեկնարկել է կայունացման շրջան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG