Մատչելիության հղումներ

Ոստիկանները մեղադրվում են բերման ենթարկված քաղաքացուն ծեծելու մեջ


Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երկու օպերլիազորների մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:

ՀՔԾ կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը եւ Արտակ Բարսեղյանը 2012թ. հոկտեմբերի 3-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել քաղաքացու, առանց արձանագրություն կազմելու եւ համապատասխան գրանցում կատարելու աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ, պատճառել առողջությանը միջին ծանրության վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG