Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները, նախանշվել եւ պլանավորվել են առաջիկա խնդիրները:

Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG