Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում մեկնարկել է Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը


Ռուսաստան -- ՀԱՊԿ նիստ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2012թ․

Ռուսաստան -- ՀԱՊԿ նիստ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2012թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանն այսօր Կրեմլում մասնակցում է ՀԱՊԿ-ի, «ԵվրԱզԵս»-ի եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կազմակերպված միջոցառումներին։

Առավոտյան տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների, պաշպտանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարներին հանդիպումները։

Կեսօրին տեղ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հավաքը, ինչին հետեւել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր, այդ թվում Աֆղանստանի, արտակարգ իրավիճակների արձագանքման եւ հումանիտար ոլորտում փոխադարձ օգնության հարցերի շուրջ։

ՀԱՊԿ-ի միջոցառումներին հետեւելու է «ԵվրԱզԵս»-ի նիստը։ Հայաստանը այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ։

Ավելի ուշ տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության նիստը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահը։


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG