Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին


Ռուսաստան -- ՀԱՊԿ նիստ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2012թ․
Ռուսաստան -- ՀԱՊԿ նիստ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2012թ․
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում քննարկվել եւ հավանության են արժանացել նույն օրը կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպության եւ դրա շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանը:

Նախարարներն անդրադարձել են մինչև 2020 թ. ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթերի նախագծերի, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքի համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի անդամակցությանը, Աֆղանստանում իրավիճակի զարգացման վերաբերյալ կանխատեսումներին:

Համատեղ նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Նիստի ավարտին ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղըզստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG