Մատչելիության հղումներ

Ձնաբքի պատճառով փակ են մի շարք ավտոճանապարհներ


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ուժեղ ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ են Օթեւան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Աշտարակ-Գյումրի (Մաստարա-Լանջիկ), Գորիս-Կապան (Շուռնուխ), Ապարան-Սպիտակ (Լեռնապար-Ալագյազ, Արագած, Վարդաբլուր) ավտոճանապարհները եւ Սելիմի լեռնանցքը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG