Մատչելիության հղումներ

logo-print

Standard & Poor's գործակալությունը բարձրացնում է Հունաստանի վարկանիշը


Հունաստան -- Լուսավորված Պարթենոնը Աթենքում, արխիվ, 5-ը նոյեմբերի, 2012թ․

Հունաստան -- Լուսավորված Պարթենոնը Աթենքում, արխիվ, 5-ը նոյեմբերի, 2012թ․

Standard & Poor's վարկանիշային գործակալությունը 6 աստիճանով բարձրացրել է Հունաստանի վարկային վարկանիշը՝ այն ամենացածր աստիճանից հասցնելով «B-»-ի։

Standard & Poor’s-ի նախկին գնահատականով Հունաստանը «մասնակի սնանկ» էր ճանաչվել։

Գործակալությունը հայտարարել է, որ նոր վարկանիշը արտացոլում է Հունաստանին համաեվրոպական արժույթի գոտում պահելու՝ եվրոզոնայի 16 պետությունների «վճռական» դիրքորոշումը։

Անցած շաբաթ Հունաստանը Եվրամիությունից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից հերթական ֆինանսական աջակցությունը ստացավ։

Հունաստանի հետ կապված զարգացումները դրական ազդեցություն են ունենում նաեւ եվրոյի փոխարժեքի վրա, որը երեքշաբթի օրը ԱՄՆ դոլարի նկատմամբ աճել է՝ հասնելով 1 եվրոյի դիմաց 1.3225 դոլարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG