Մատչելիության հղումներ

Օբաման հանդես է եկել հրազենի արգելքի օգտին


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է վերականգնել հարձակողական բնույթի զենքերի վաճառքի, պահպանման ու կրման նկատմամբ մինչեւ 2004 թվականը եղած սահմանափակումներն ու արգելքը:

Ըստ Reuters-ի, այդ մասին փոխանցել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

Օբաման նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն ավանում 20-ամյա Ադամ Լանզան, մուտք գործելով բնակավայրի տարրական դպրոց, կրակ էր բացել՝ սպանելով 26 հոգու, այդ թվում հինգից տասը տարեկան 20 երեխաների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG