Մատչելիության հղումներ

Սիրիայում Ռուսաստանի եւ Իտալիայի քաղաքացիներ են առեւանգվել


Սիրիա -- Սիրիական ազատ բանակի զինյալը հողին հավասարեցված բնակավայրում, 17-ը դեկտեմբերի, 2012թ․
Սիրիա -- Սիրիական ազատ բանակի զինյալը հողին հավասարեցված բնակավայրում, 17-ը դեկտեմբերի, 2012թ․
Ռուսաստանի արտգործնախարարությունը փրկագին վճարելու պահանջ է ստացել Սիրիայում երկու ռուսաստանցիների եւ մեկ իտալացու առեւանգումից հետո։ Առեւանգվածներն աշխատում էին պողպատի վերամշակման մասնավոր ընկերությունում։

Ռուսաստանցի դիվանագետների փոխանցմամբ, առեւանգողները զանգահարել են վերոհիշյալ ընկերության գրասենյակ եւ գումար պահանջել նրանց բաց թողնելու դիմաց։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են առեւանգվածներին ազատ արձակելու համար։

Ռուսաստանը նաեւ կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Սիրիա մեկնելուց, քանի դեռ այնտեղ շարունակվում են նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների եւ նրա ռեժիմի դեմ ապստամբած ուժերի միջեւ բախումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG