Մատչելիության հղումներ

Եգիպտոսում ընդդիմությունը նոր ցույցերի է պատրաստվում


Եգիպտոսի ընդդիմությունը պատրաստվում է նոր ցույցեր անցկացնել իսլամիստների կողմից ներկայացված Սահմանդրության նոր նախագծի դեմ։

Ընդդիմադիրները պնդում են, որ նախագահ Մուհամմեդ Մուրսիի աջակիցների կազմած եւ սահմանադրական հանրաքվեի դրված նախագիծը չի ապահովում ժամանակակից ժողովրդավարական համակարգերի համար բնորոշ իրավունքները բոլոր եգիպտացիների համար։ Ընդդիմությունը նաեւ պնդում է, որ շաբաթ օրը անցկացված սահմանադրական հանրաքվեի առաջին փուլը անցել է համատարած ընտրախախտումներով։ Հանրաքվեի երկրորդ փուլը անցկացվելու է առաջիկա շաբաթ օրը։

Եգիպտոսի նախագահին աջակցող «Մահմեդական եղբայրությունը» հայտարարել է, որ հանրաքվեի առաջին փուլում ընտրողների 57 տոկոսը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG