Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշ թալիբան գործիչների կհանի «սեւ ցուցակից»


Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ բանակցություններ վարելու նպատակով Աֆղանստանից արտասահման մեկնող թալիբան գործիչների ճանապարհորդության նկատմամբ գործող սահմանափակումները մասամբ հանվելու են։

Այս որոշումը Անվտանգության խորհուրդը կայացրել է երկուշաբթի օրը՝ թարմացնելով եւ վերանայելով Աֆղանստանի Թալիբան շարժման դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այս առնչությամբ ընդունված բանաձեւում ասվում է, որ Աֆղանստանի իշխանությունները, Աֆղանստանում խաղաղության բարձր խորհուրդի հետ միասին, պետք է համապատասխան ցուցակ ներկայացնեն, որում ներառված կլինեն պատժամիջոցներով սահմանված «սեւ ցուցակում» ներառված այն անձնաց անունները, ում ներկայությունը «անհրաժեշտ է» Աֆղանստանից դուրս անցկացվող խաղաղ բանակցություններին։

Անվտանգության խորհրդի ցուցակում այս պահին ներառված են 132 անհատների եւ 4 խմբավորումների ու կազմակերպությունների անուններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG