Մատչելիության հղումներ

Յանուկովիչն ու Պուտինը քննարկելու են ռուսական գազի սակագինը


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր Մոսկվայում հանդիպելու է իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ։

Սպասվում է, որ Յանուկովիչը փորձելու է Ռուսաստանի հետ հասնել համաձայնության, որպեսզի Ուկրաինան հնարավորինս ցածր սակագին վճարի ռուսական գազի դիմաց։

Ուկրաինայի իշխանությունների խոսքով, 1000 խորանարդ մետր գազի դիմաց Կիեւն այսօր Մոսկվային վճարում է մոտ 430 դոլար։ Ռուսաստանն էլ, մասնավորապես, հայտարարել է, թե ցանկանում է գնել ռուսական գազը դեպի Եվրոպա տանող ուկրաինական գազատար խողովակը։ Միեւնույն ժամանակ Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան միանա Մաքսային միությանը, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը։

Ռուսաստանցի բարձրաստիճան մի պաշտոնյա, ում անունը չի նշվում, հայտարարել է, թե միանալով Մաքսային միությանը Ուկրաինան կարող է ավելի ցածր սակագին վճարել ռուսական բնական գազի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG