Մատչելիության հղումներ

Հայկական էպոսը՝ Յունեսկոյի ոչ նյութական ժառանգության ցանկում


Armenia -- Statue "Sasuntsi Davit" by Yervand Kochar in Yerevan, 15Jun2012
Armenia -- Statue "Sasuntsi Davit" by Yervand Kochar in Yerevan, 15Jun2012
Դեկտեմբերի 3-7 Փարիզում տեղի է ունեցել է Յունեսկոյի ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի 7-րդ նստաշրջանը: Աշխարհի ոչ նյութական ժառանգության ցանկը համալրելու հայտ այս անգամ ներկայացրել էր նաեւ Հայաստանը: Հայտնի վերնագիրն էր «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները»:

Յունեսկոյին ներկայացրած հայտի հեղինակ, Մշակույթի նախարարության աշխատակից Երանուհի Մարգարյանը նշում է, որ չկա հայկական արվեստի որեւէ ճյուղ, որտեղ էպոսի թեմային անդրադարձ չլինի, հետեւաբար նախարարությունը հայտում ընդգրկել է էպոսի տարբեր դրսեւորումները արվեստի տարբեր ճյուղերում՝ երաժշտությունից մինչեւ քանդակագործություն:

2003 թվականին ՄԱԿ-ի ընդունած ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիային միանալուց հետո Հայաստանը տարբեր տարիների Յունեսկոյին դիմել է երեք հայտով. 2005-ին ներկայցվել է «Դուդուկը եւ դրա երաժշտությունը», 2009-ին «Խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործությունը», որոնք երկուսն էլ ընդգրկվել են ցանկում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու Հայաստանն ավելի ակտիվ չէ հայտեր կազմելու եւ ներկայացնելու գործում, Երանուհի Մարգարյանը պատասխանեց. - «Շատ մեծ աշխատանք է պահանջվւոմ, շատ մեծ: Ամեն հայտի վրա երկու տարի աշխատում ենք»:

Նախարարության աշխատակիցը հավելեց, որ հետագա աշխատանքերն իրականացնելու համար իրենք դիմել բոլոր շահագիգիռ գիտական հաստատություններին` խորհուրդներ ու առաջարկներ ստանալու համար, բայց արձագանքներ չեն ստացել: ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը, մինչդեռ, ասում է, որ իրենց ամբիոնը համագործակցության առաջարկ երբեք չի ստացել, թեեւ այս գործընթացի վերաբերյալ ասելիք մասնագետները ունեն:

«Կարծում եմ, որ ընդհանրապես այդ ցուցակների գործընթացի հիմնական սկզբունքը հրապարակայնությունն է: Մենք այդ հուշարձանները այնտեղ ընդգրկում ենք ոչ նրա համար, որ հպարտանանք, որ ցուցակներում մի բան կա Հայաստանից, ընդհակառակը, Յունեսկոյի համապատասխան հռչակագրերը ենթադրում են, որ դա մի միջոց է մշակութային ժառանգությունը հանրահռչակելու, մի միջոց է մարդկանց վերաբերմունքը, հոգատարությունը այդ ամենի հանդեպ ավելացնելու», - հավելեց Համլետ Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG