Մատչելիության հղումներ

Ռումինիայի նախագահը իր հակառակորդին կրկին վարչապետ է նշանակում


Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկու, արխիվ
Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկու, արխիվ
Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն իր քաղաքական հակառակորդ Վիկտոր Պոնտային վերանշանակել է վարչապետի պաշտոնում։

Երկու քաղաքական գործիչների միջեւ տարաձայնությունները Ռումինիայի քաղաքական կայունության սպառնալիք էին ստեղծել, եւ այս նշանակումը, կարծես թե, մեղմում է այդ մտահոգությունները։

Այս տարվա հուլիսին Պոնտայի գլխավորած ձախակողմյան քաղաքական ուժերի կոալիցիան՝ USL-ը, որը խորհրդարանում մեծամասնություն էր կազմում, քվեարկեց Բասեսկուին իմփիչմենթի ենթարկելու օգտին, սակայն Բասեսկուն մնաց նախագահի պաշտոնում, քանի որ խորհրդարանի որոշումը կյանքի կոչելու համար այն պետք է հաստատվեր համաժողովրդական հանրաքվեի միջոցով, մինչդեռ, հանրաքվեն Ռումինիայում տապալվեց՝ ընտրողների ցածր ակտիվության պատճառով։

Այս իրադարձություններից հետո Բասեսկուն հայտարարել էր, որ այլեւս երբեք Պոնտային վարչապետ չի նշանակելու, սակայն դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում USL-ը, ստանալով քվեների 60 տոկոսը, մեծ առավելության հասավ նախագահին աջակցով աջ-կենտրոնամետ ուժերի դաշինքի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG