Մատչելիության հղումներ

logo-print

Իրավապաշտպաններ․ Եգիպտոսում հանրաքվեն խախտումներով է անցկացվել


Եգիպտոս -- Սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկը, Կահիրե, 15-ը դեկտեմբերի, 2012թ․

Եգիպտոս -- Սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկը, Կահիրե, 15-ը դեկտեմբերի, 2012թ․

Եգիպտական 8 իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել չեղյալ հայտարարել սահմանադրական հանրաքվեի առաջին փուլը եւ այն վերստին անցկացնել, քանի որ ընտրական գործընթացներում մեծ թվով խախտումներ են տեղի ունեցել։

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները, մինչդեռ, պնդում են, որ ընտրողների մեծամասնությունը՝ շուրջ 57 տոկոսը, հավանություն է տվել նախագահի նախաձեռնած փոփոխություններին։ Հանրաքվեի երկրորդ փուլը անցկացվելու է հաջորդ շաբաթ։

Մուրսին այդ հանրաքվեով առաջարկել էր զգալիորեն ընդարձակել Եգիպտոսի նախագահի լիազորությունները, ինչն ընդդիմության համար անընդունելի է:

Շաբաթ օրվա հանրաքվեին նախորդել էին ընդդիմության՝ շաբաթներ տեւած բողոքի ցույցերը, որոնք պարբերաբար վերաճում էին անվտանգության ծառայությունների եւ Մուրսիի աջակիցների հետ արյունալի բախումների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG