Մատչելիության հղումներ

Այս տարվա աշխատանքային տոնավաճառը կազմակերպվել էր Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար:

Սփյուռքի եւ Աշխատանքի ու սոցիակալական հարցերի նախարարությունները կիրակի օրը անցկացրին աշխատանքի տոնավաճառ: Շուրջ 50 գործատուներ առաջարկում էին ավելի քան 230 աշխատատեղ:

Առաջարկվող թափուր աշխատատեղերը տարբեր են՝ արհեստներից սկսած մինչեւ սցենարիստներ ու տարբեր լեզուների մասնագետներ:

Սիրիահայերից ոմանց համար աշխատանքի գտնելու ճանապարհին խոչընդոտ է հայերենի թույլ իմացությունը: Սոնյա Ճենենյանը Հալեպում մենեջեր է եղել հայտնի ընկերությունների խանութներում, սակայն այստեղ դեռ կարողացել աշխատանք գտնել հենց այդ պատճառով:

Վահե Գոճիկյանը Հալեպում հյուրանոցի տնօրեն է եղել, բայց Հայաստանում նրան այդ ոլորտում աշխատանքի չեն վերցնում՝ ռուսերենին չտիրապետելու պատճառով:

Նրա խոսքով` թեեւ Հայաստանի կառավարությունը որոշակի ջանքեր գործադրում է սիրիահայերի խնդիրների լուծման համար, բայց իրենք դրա արդյունքները չեն տեսնում:

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանն իր ելույթում նշեց, որ սիրիահայերին աշխատանքի տեղավորելը Հայաստանի հեղինակության խնդիրն է:

Հայաստանում այժմ ավելի քան 5 հազար սիրիահայ կա, որոնց մեծ մասն անգործ է: Սփյուռքի նախարարություն դիմած 500 սիրիահայից այժմ աշխատանք ունի կեսը:
XS
SM
MD
LG