Մատչելիության հղումներ

Աֆղանստանում հայկական զորախմբի գտնվելու ժամկետը կարող է երկարաձգվել


Աֆղանստան -- Հայ խաղաղապահները Աֆղանստանում, արխիվ

Աֆղանստան -- Հայ խաղաղապահները Աֆղանստանում, արխիվ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին եւ 22-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագիրը, որի նպատակն է, ինչպես հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի գտնվելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2014թ.-ի դեկտեմբերի 31-ը:

ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն․ - «Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված համաձայնագրին ԱԺ առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG