Մատչելիության հղումներ

Օբամա․ ԱՄՆ-ը բավարար քայլեր չի ձեռնարկում երեխաներին պաշտպանելու համար


Ոստիկանը տարհանում է մարդասպանի կողմից հարձակման ենթարկված «Սենդի Հուկ» դպրոցի աշակերտներին, 14-ը դեկտեմբերի, 2012
Ոստիկանը տարհանում է մարդասպանի կողմից հարձակման ենթարկված «Սենդի Հուկ» դպրոցի աշակերտներին, 14-ը դեկտեմբերի, 2012
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն ավանում հայտարարել է, թե առավելագույն ջանքեր է գործադրելու, որպեսզի ապագայում չկրկնվեն Նյութաունում տեղի ունեցածի նման ողբերգություններ: Օբաման հավելել է, թե ԱՄՆ-ը բավարար քայլեր չի ձեռնարկում իր երեխաներին պաշտպանելու համար։

Շաբաթ օրը 20-ամյա Ադամ Լանզան Նյութաունի տարրական դպրոցում կրակ է բացել՝ սպանելով 26 մարդու, այդ թվում հինգից տասը տարեկան 20 երեխաների։ Ոստիկանության հրապարակած տվյալներով, Լանզան զինված է եղել երկու ատրճանակներով եւ կրել է հրացան։

Օբաման մանրամասնել է, թե հարկավոր է փոխել զենքի վաճառքն ու կրումը կարգավորող օրենսդրության նկատմամբ վերաբերմունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG