Մատչելիության հղումներ

logo-print

Եգիպտոսում սահմանադրական հանրաքվե է անցկացվում


Եգիպտոսում այսօր սահմանադրական հանրաքվե է անցկացվում: Ըստ միջազգային լրատվական գործակալությունների` քվեարկությունը խաղաղ է ընթանում:

Նախագահ Մուհամեդ Մուրսիի եւ նրա իսլամիստ աջակիցները հայտարարում են, որ նոր Սահմանադրությունը Եգիպտոսին ավելի կմոտեցնի ժողովրդավարությանը: Նոր Սահմանադրության նախագիծը քննադատողները` լիբերալները, քրիստոնյաներն էլ ասում են, որ նախագիծը չափազանց իսլամիստական է եւ իրավունքներ է խախտում:

Քվեարկությունն այսօր անցկացվում է Եգիպտոսի 10 մարզերում: Մյուս մարզերում քվեարկությունը կանցկացվի հաջորդ շաբաթ: Ընդհանուր առմամբ` քվեարկությանը կմասնակցի 30 միլիոնից ավելի մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG