Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի դիտարկումը սահմանագծին առանց միջադեպերի է անցել


ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի հատվածում անցկացվել է հերթական դիտարկումը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դիտարկումից առաջ Իջեւանի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել են հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:

Հայ-ադրբեջանական սահմանգծի Տավուշի մարզի Կայանավան եւ ադրբեջանական Ջաֆառլի բնակավայրերի հատվածում դիտարկումը հայկական կողմից անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժե Աբերլեն եւ Եվգենի Շարովը: Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք չարձանագրվեց:

Դիտարկումն անցկացվել է որոշակի հեռավորության վրա, քանի որ ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է հայկական կողմի` սահմանը հատելու եւ անմիջական դիտարկում, ինչպես նաեւ հրամանատարների երկկողմ փոխշփում անցկացնելու առաջարկից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG