Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած մարդասպանության կապակցությամբ:

Հեռագրում, որը տարածել է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժինը, մասնավորապես, ասված է. - «Մեծարգո պարոն Նախագահ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Քոնեքթիքութ նահանգի Նյուտոն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սարսափելի մարդասպանության լուրը խորապես ցնցեց բոլորիս: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը երկու տասնյակից ավելի անմեղ մարդու կյանք խլեց, այդ թվում նաեւ 20 մանուկների` նրանց հարզատների, բարեկամների եւ ականատեսների կյանքում թողնելով հոգու անբուժելի վերք: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ բոլոր զոհվածների հարազատներին: Մաղթում եմ վիրավորվածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին եւ Միացյալ Նահանգների ժողովրդին` տոկունություն եւ ոգու արիություն»։

Նախագահ Օբաման ցավակցական հեռագրել է ստանում աշխարհի գրեթե բոլոր երկրների առաջնորդներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG