Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 16-ից հունվարի 13-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի Ամանորի եւ Սուրբ Ծնունդի տոնավաճառ, որտեղ կվաճառվեն Նոր տարվա եւ Սուրբ Ծնունդի եւ հետ կապված պարագաներ:

Այդպիսի տոնավաճառներ անցկացնելու ավանդույթը սկսվել է Գերմանիայից եւ Ավստրիայից: Դեռ 1294 թվականին Վիեննայում անցկացվեց առաջին «Դեկտեմբերյան տոնավաճառը»: Այժմ այն անցկացվում է ամբողջ Եվրոպայում:

«Հիմնականում տոնավաճառներն անում են, որպեսզի աղքատ մարդիկ, ովքեր ունեն վաճառքի իրեր, տոնական օրերին մի քիչ փող աշխատեն եւ իրենց տոնական ծախսերի հետ կապված ռեսուրս ունենան», - ասաց տոնավաճառի կազմակերպիչ Պիեռ Բաղդադյանը, ով վերջին երեք տարիներին բնակվում է Հայաստանում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշեց, որ այս անգամ տոնավաճառը ինչ-որ տեղ փորձնական է եւ այս տարի մասնակցելու են եւ իրենց արտադրանքը ներկայացնելու տարբեր կազմակերպություններ: Անհատներ` ձեռքի աշխատանքներով կամ հենց քիչ եկամուտ ունեցողներ այս տարի չեն լինի:

Տոնավաճառը բացվելու է կիրակի օրը, ժամը 19.00-ին Հյուսիսային պողոտայում: Մեր այցելության պահին տաղավարները դեռ տեղադրվում էին, դրանք բերվում էին Աշտարակից, որտեղ անցյալ տարի անցկացվել էր տոնավաճառը:
XS
SM
MD
LG