Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը, նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի շրջանակներում ակտիվ ներգրավվածության եւ այդպիսով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը մեծապես նպաստելու համար:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել այն ներդրումը, որ Հայաստանը կատարում է Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղապահ առաքելության իրականացման գործում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, երկուստեք կարեւորել ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG