Մատչելիության հղումներ

Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը


ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի հատվածում անցկացվել է հերթական դիտարկումը:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի արձանագրվել: Դիտարկումն անցկացվել է որոշակի հեռավորության վրա, քանի որ ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է հայկական կողմի` սահմանը հատելու եւ անմիջական դիտարկում, ինչպես նաեւ հրամանատարների երկկողմ փոխշփում անցկացնելու առաջարկից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG