Մատչելիության հղումներ

Ստրասբուրգի դատարանը վճիռ է կայացնում ընդդեմ Ադրբեջանի


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր բավարարել է ադրբեջանցի 10 ընդդիմադիրների հայցը, որով նրանք վիճարկում էին ավելի քան 9 տարի առաջ ոստիկանության կողմից իրենց դեմ իրականացված գործողությունները:

2003 թվականի նախագահական ընտրությունների հաջորդ օրը Բաքվում ծավալված բողոքի ակցիաների ժամանակ «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստները ձերբակալվել էին ոստիկանության կողմից:

Այսօր արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ադրբեջանցի քաղաքական ակտիվիստների ձերբակալությունը որակել է որպես անօրինական` պարտավորեցնելով պաշտոնական Բաքվին նրանց փոխհատուցում վճարել` յուրաքանչյուրին 10-ից 17 հազար եվրոյի միջակայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG