Մատչելիության հղումներ

ԵԺԿ նախագահը քննադատում է Իվանիշվիլիին


Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրեդ Մարտենսը այսօր Բրյուսելում վրացական նոր իշխանություններին կոչ է արել հարգել ժողովրդավարական ինստիտուտները եւ հարգանքով վերաբերել այն առաջընթացին, որ արձանագրվել է երկրում վերջին տարիներին։

Այս մասին Մարտենսը հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:

Վրաստանի նախագահը Բրյուսել էր ժամանել ԵԺԿ հերթական գագաթաժողովին մասնակցելու նպատակով։

«Մենք քննարկել ենք Վրաստանում տիրող մտահոգիչ մթնոլորտը: Նոր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ շարունակվող ձերբակալություններն ու լրատվամիջոցների նկատմամաբ կիրառվող ճնշումները Եվրոպայում վրդովմունք են առաջացնում», - նշել է ԵԺԿ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG