Մատչելիության հղումներ

logo-print
Տոնավաճառը նախաձեռնել էին «Ունիսոն» հասարակական կազմակերպությունն ու «Զբաղվածության պետական ծառայություն » գործակալությունը:

Հայաստանում այսօր հաշմանդամների թիվն անցնում է 185 հազարը, նրանցից շուրջ 100 հազարը աշխատանքային տարիքի է, սակայն աշխատում է ընդհամենը 7-8 տոկոսը: Տոնավաճառի միջոցով հաշմանդամները փորձում էին իրենց մասնագիտությամբ, կարողություններին ու հմտություններին համապատասխան աշխատանք գտնել, ինչն այսօր տարբեր պատճառներով բավական բարդ է:
Մեզ հետ զրույցներում այցելուները նշեցին, որ լավ առաջարկներ գտել են:

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու դեպքում, պետությունը փոխհատուցում է նրանց աշխատավարձի 50 տոկոսը, սակայն «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը նշում է, որ պետական ծրագրերն այնքան էլ արդյունավետ չէն, դրանց մրիջոցով 100 հազարից աշխատանքի են տեղավորվել միայն մի քանի տասնյակը:

«Պետական ծրագրերը բավարար չեն խոշոր գործատուներին ներգրավելու համար, իսկ մանր գործատուները չեն վերցնում աշխատանքի կարծրատիպի պատճառով, նրանք կարծում են, որ ավելի շատ պրոբլեմ կունենան հաշմանդամին վերցնելով, քան այդ աջակցությունն է», - ասաց Աալավերդյանը:

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ տոնավաճառին իրենց աշխատատեղերն էին ներկայացնում հիմնականում մասնավոր կազմակերպություններ, պետական կառույցներից մասնակցում էր միայն Արտակարգ իրավիճակների նախարարությունը. - «Այսօր ոչ բոլոր գործատուներն են, ցավոք սրտի, գիտակցում այդ սոցիալական պատասխանատվության պահանջը»:
XS
SM
MD
LG