Մատչելիության հղումներ

logo-print

Վիզաների դյուրացման համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 17-ին


Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին այսօր Հայաստանի արտգործնախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երեք օրից` դեկտեմբերի 17-ին, Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում կստորագրեն վիզաների դյուրացման համաձայնագիրը:

Շվեդիայի, Լեհաստանի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 13-ին ժամանել են Հայաստան` Եվրամիության հետ հարաբերությունների շուրջ քննարկումների համար:

Հիշեցնենք, Հայաստանը եւ Եվրամիությունը հոկտեմբերի 18-ին Բրյուսելում նախաստորագրեցին վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագրերը:

Համաձայնագրերի վերջնական ստորագրման շնորհիվ Հայաստանի քաղաքացիներն ավելի քիչ կվճարեն Շենգենի գոտու երկրներ մուտքի վիզայի համար, իսկ նրանց մի խումբն էլ դյուրացված ռեժիմով Եվրամիության երկրներ մուտքի արտոնագիր կստանա:

Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG