Մատչելիության հղումներ

logo-print

Ձյան տեղումներ Հայաստանի գրեթե ողջ տարածքում


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ Աշոցքում, Տաշիրում, Ստեփանավանում, Գյումրիում, Սպիտակում,Վանաձորում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Մարալիկում, Կոտայքում, Հրազդանում, Սեւանում, Դիլիջանում, Տավուշում, Ճամբարակում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, ձյան տեղումներ են:

Արարատում՝ Տիգրանաշենի հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG