Մատչելիության հղումներ

Բեռլուսկոնիիի նախկին համախոհները նրա հետ դաշինք չեն կազմի


Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին համախոհները հրաժարվել են նրա հետ նոր դաշինք կնքել:

Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», Հյուսիսի լիգա դաշինքի առաջնորդ, Իտալիայի արտաքին գործերի նախկին նախարար Ռոբերտո Մարոնին Բեռլուսկոնիի հետ հանդիպմանը երեկ ասել է, որ Լիգան այլեւս չի կարող աջակցել Բեռլուսկոնիին, եթե նա առաջադրվի որպես վարչապետի թեկնածու:

Անցած շաբաթ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել էր վեցերորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG