Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը քննարկում է Ծառուկյանի հայտարարությունը


ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյան

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյան

Հայ ազգային կոնգրեսը քաղխորհրդի նիստ է հրավիրել, որտեղ քննարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը։

Ինչպես քաղխորհրդի նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը․ - «Հայ ազգային կոգրեսում այս պահին շարունակվում են ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումները։ Վերջնական որոշումը Կոնգրեսը կհրապարակի այս քննարկումների ավարտից հետո»։

Ինչպես Արման Մուսինյանը, այնպես էլ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունների ղեկավարները հրաժարվեցին որեւէ գնահատական տալ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG