Մատչելիության հղումներ

Հայաստանը կշարունակի օժանդակել ՄԱԿ-ի հումանիտար համակարգին


Դեկտեմբերի 11-ին Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի բարձր մակարդակի հանդիպումը, որին մասնակցել ու ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Մարդասիրական օգնության հարցերով նրա տեղակալը, ինչպես նաեւ մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ:

Ինչպես փոխանցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու ՄԱԿ-ի հումանիտար համակարգին իր համեստ օժանդակությունը, քանի որ, անցնելով 1988 թվականի աղետի արհավիրքի միջով, հստակորեն պատկերացնում է ճգնաժամային իրավիճակների մեջ հայտնված մարդկանց տառապանքներն ու կարիքները: Դեսպան Նազարյանը հավաստիացրել է, որ նախորդ տարիների օրինակով, 2013 թվականին եւս Հայաստանի կառավարությունը կաջակցի հիմնադրամին:

Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը ՄԱԿ-ի կողմից 2005-ին հիմնադրված մարդասիրական ֆոնդ է, որը ժամանակին եւ համապատասխան մարդասիրական օգնություն է տրամադրում տարերային աղետներից եւ զինված հակամարտություններից տուժածներին: Դեռեւս 2010 թվականի փետրվարին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները մեղմելու նպատակով ՀՀ կառավարության համապատասխան որոշումով պետբյուջեից հատկացված 100 հազար ԱՄՆ դոլարը ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի միջոցով ուղղվել էր տուժածների ժամանակավոր կացարանների, ոչ պարենային իրերի, սննդի եւ առողջապահական կարիքների ապահովմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG