Մատչելիության հղումներ

Մելիքյանը ստանձնել է նաեւ Ուրուգվայում ՀՀ դեսպանի պարտականությունները


Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հավատարմագրվել է նաեւ Ուրուգվայում: Երեկ Մելիքյանն իր լիազորագրերի պատճենները հանձնել է Ուրուգվային արտգործնախարար Լուիս Ալմագրոյին:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել երկու երկրների միջեւ փայլուն հարաբերություններին, քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանը։ Քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցը։

Իսկ այսօր դեսպան Մելիքյանի մասնակցությամբ Ուրուգվայի խորհրդարանում տեղի է ունենալու Հայաստան – Ուրուգվայ առեւտրաարդյունաբերական պալատի հիմնադրման արարողությունը, որը հիմնադրվում է Հայաստան – Ուրուգվայ խորհրդարանական խմբի եւ Հայ դատի հանձնախմբի համատեղ ջանքերով։


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG