Մատչելիության հղումներ

Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման վճարը 2013-ին կնվազի


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած նիստում քննարկվել է ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից բնակչության ներտնային եւ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանելու մասին» հարցը:

Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է բնակչության ներտնային եւ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանել 2270 դրամ՝ յուրաքանչյուր գազօգտագործող սարքավորման համար` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

«Այսպիսով` մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում տարեկան վճարը կկազմի 2270 դրամ՝ գործող 2400 դրամի դիմաց, երկու գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 4540 դրամ՝ գործող 5700 դրամի դիմաց, երեք եւ ավելի գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 6810 դրամ՝ գործող 6900 դրամի դիմաց», - տեղեկացնում է հանձնաժողովը:

Սահմանված վճարները ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 1-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG