Մատչելիության հղումներ

Չուգասզյանին ԱԱԾ-ում «Սիվիլիթասի» մասին հարցեր չեն տվել


Երեքշաբթի օրը Ազգային անվտանգության ծառայություն հրավիրված «Սարդարապատ» շարժման խմբի անդամ, «Վահե Ավետյան» հասարակական շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. - «Թեեւ հրավիրել էին «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը վերաբերող քրեական գործով, սակայն հարցեր էին տալիս 2002 թվականի արտաքին գործերի նախարարության եւ իմ գլխավորած «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» կազմակերպության միջեւ առնչությունների վերաբերյալ` կապված տեղեկատվական հասարակությանը նվիրված գիտագործնական միջոցառումներին: Մանրամասների վերաբերյալ կտեղեկացնեմ ավելի ուշ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG