Մատչելիության հղումներ

Նախագահը վերջին հրաժեշտն է տվել Ֆլորա Մարտիրոսյանին


Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամների, մերձավորների եւ նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում վերջին հրաժեշտն են տվել սիրված երգչուհուն:

55-ամյա երգչուհին մահացել էր նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում` լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետեւանքով: Նրա ընտանիքը որոշեց երգչուհուն հուղարկավորել Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG