Մատչելիության հղումներ

Օհանյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին


Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում տեղի են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յուրի Ժադոբինի եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը փոխանցում է, որ երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Կողմերն ամփոփել են պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, ստորագրել են երկկողմ համագործակցության 2013 թվականի ծրագրերը:

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նաեւ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների բազմակողմ համագործակցության մի շարք հարցեր, որոշումներ են ընդունվել հետագա համատեղ գործունեության ակտիվացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG