Մատչելիության հղումներ

Տաջիկստանը ԱՀԿ-ի անդամ դարձավ


Տաջիկստանը պաշտոնապես անդամակցել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: ԱՀԿ-ին անդամակցելու փաստաթուղթը երկուշաբթի օրը Ժնեւում ստորագրել են կազմակերպության տնօրեն Պասկալ Լամին եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

ԱՀԿ-ին անդամակցելու շուրջ Տաջիկստանի բանակցությունները տեւել են 11 տարի: Այդ երկիրը 158-րդն է, որ միանում է ԱՀԿ-ին, եւ Կենտրոնական Ասիայի երկրներից երկրորդն է, որին թույլատրել են անդամակցել կառույցին: 1998 թվականին ԱՀԿ-ի անդամ դարձավ Ղրղըզստանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG