Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետի, ԱՄՆ հայ համայնքի հետ


Աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ:

Հայաստանի կառավարության կայքէջում հրպարապակված հաղորդագրության համաձայն, ողջունելով ՀՀ կառավարության ղեկավարին՝ Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է եւ կարեւորել հայերի ներգրավվածությունը քաղաքի կյանքում: Սարգսյանն ու Վիյարագոսան քննարկել են նաեւ համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համագործակցության ծրագրեր մշակելով:

Պաշտոնական հանդիպմանը հետեւել է ընդունելություն ի պատիվ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի Լոս Անջելեսի քաղաքապետի անունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմի պաշտոնատար անձիք:

Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ ՀՅԴ եւ քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության իրականացրած աշխատանքները, բարեփոխումները, ծրագրված անելիքներն ու տեսլականը, այնուհետեւ պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG