Մատչելիության հղումներ

Իրանը սեփական «YouTube» է ստեղծում


Իրան -- Համակարգչային մասնագետները տվյալների հոսքի մոնիթորինգ են իրականացնում Թեհրանի ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորի վերահսկման բաժանմունքում, 15-ը փետրվարի, 2011թ․
Իրան -- Համակարգչային մասնագետները տվյալների հոսքի մոնիթորինգ են իրականացնում Թեհրանի ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորի վերահսկման բաժանմունքում, 15-ը փետրվարի, 2011թ․
Իրանը տեսանյութերի տարածման սեփական կայքն է ստեղծել, որը նպատակ ունի մրցակցել Google ընկերության հանրահայտ YouTube հարթակի հետ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

YouTube-ում տեղադրված բովանդակությունը Իսլամական հանրապետությունում «անպատշաճ» է համարվում եւ նորաստեղծ կայքը (http://www.mehr.ir) նպատակ ունի նաեւ տարածել իրանական մշակույթը։

YouTube-ը Իրանում հետեւողականորեն արգելափակվում է 2009 թվականից, երբ վիճարկվող ընտրությունների արդյունքում նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պահպանեց նախագահի աթոռը։

Իրանը նաեւ փորձում է իր տարածքում արգելափակել մուտքը մի շարք միջազգային կայքեր, այդ թվում հանրահայտ Facebook եւ Twitter սոցցանցեր։

Իսլամական Հանրապետությունը նաեւ հայտարարել է սեփական ինտրանետը ստեղծելու մտադրության մասին, որտեղ «հակաիսլամական» բովանդակությունը արգելված կլինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG