Մատչելիության հղումներ

Յուրա Մովսիսյանը տեղափոխվում է Մոսկվայի «Սպարտակ»


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կխաղա Մոսկվայի «Սպարտակ» ակումբում: «Կրասնոդար»-ից «Սպարտակ» ֆուտբոլիստի տեղափոխման մասին սկզբունքային համաձայնությունը կայացվել է, հաղորդում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքէջը:

Առաջիկայում կպատրաստվեն 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխման փաստաթղթերն ու պայմանագրերը: Ինչպես նշում է «Սպարտակ»-ի կայքէջը, Մովսիսյանը համարվում է Ռուսաստանի ներկայիս առաջնության լավագույն ռմբարկուներից:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին մանրամասներ սպասվող պայմանագրի վերաբերյալ՝ 5 տարի եւ 7.5 միլիոն եվրո:

«Կրասնոդար» ակումբը իր կայքում շնորհակալություն է հայտնել Յուրա Մովսիսյանին որակյալ աշխատանքի համար եւ նրան հաջողություններ մաղթել նոր ակումբում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG