Մատչելիության հղումներ

logo-print

Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը կհյուրընկալի Բաքուն


Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Այդ որոշումն ընդունվել է այսօր Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում:

Եվրոպական խաղերի համար նախատիպ են հանդիսացել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը:

Ակնկալվում է, որ Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 15 օլիմպիական եւ 2 ոչ օլիմպիական մարզաձեւեր:

Բաքվի օգտին քվեարկել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի 38 անդամ, 8-ը դեմ են արտահայտվել, իսկ 2-ը` ձեռնպահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG