Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի պատվիրակները վերադարձան Գերմանիայից


Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) 25-րդ համագումարին մասնակցած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը, որի կազմում էին Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ խորհրդի անդամ Արման Սահակյանը, վերադարձել է Հայաստան:

ՀՀԿ-ի հաղորդագրության համաձայն, համագումարին որպես արտասահմանցի հյուրեր մասնակցելուն զուգահեռ՝ Աշոտյանն ու Սահակյանը հանդիպումներ են ունեցել նաեւ ՔԴՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու, Բունդեսթագի պատգամավոր Ֆիլիպ Միսֆելդերի, Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության փոխնախագահ Անդրեաս Շոկենհոլֆի եւ ՔԴՄ խմբակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Մանֆրեդ Գրյունդի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀԿ - ՔԴՄ համագործակցության ընդլայնման հեռանկարներին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, հայ - թուրքական հարաբերություններին, Հայաստանում բարեփոխումների ընթացքին եւ գալիք նախագահական ընտրություններին առնչվող հարցեր, կողմերն անդրադարձել են նաեւ «Քոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերին:

Արմեն Աշոտյանը Հայաստանի նախագահ, Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանի անունից ՔԴՄ-ի ղեկավար վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ շնորհակալություն հայտնել հրավերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG