Մատչելիության հղումներ

logo-print

«Հակահարված»-ի երեք ակտիվիստներ բերման են ենթարկվել


«Հակահարված» art խմբի երեք ակտիվիստներ այսօր բերման են ենթարկվել ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք: Թաթուլ Սարոյանը, Հերբերտ Գեւորգյանն ու Արտակ Գեւորգյանը ոստիկանություն են տարվել ժամը 11-ի մոտակայքում` Երեւանի պետհամալսարանի հարակից տարածքից, իրենց հերթական ակցիան իրականացնելու ժամանակ, երբ «ռեժիմին չենթարկվելու» կոչեր են արել ուսանողներին: Նրանք այժմ ոստիկանության բաժնում են:

Փաստը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատեց բերման ենթարկվածներից Արտակ Գեւորգյանը։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG