Մատչելիության հղումներ

logo-print

«Եվրո - 2020»-ը` եվրոպական մի շարք քաղաքներում


ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ Եվրոպայի ֆուտբոլի 2020 թվականի առաջնությունը տեղի կունենա եվրոպական մի շարք քաղաքներում` չկենտրոնանալով որեւէ կոնկրետ երկրում։ Այս որոշման մասին երեկ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հանդիպումից հետո հայտնել է գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն։

Այս մտքի հեղինակը ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիինն է, ով նման որոշում է կայացրել տոմսերի բարձր գներից խուսափելու նպատակով` հաշվի առնելով այն ֆինանսական ճգնաժամը, որին այսօր բախվել են եվրոպական շատ երկրներ։

Հիշեցնենք, որ «Եվրո - 2016»-ը տեղի կունենա Ֆրանսիայում, եւ առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 24 թիմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG