Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանում ԶՈւ շտաբի նոր պետ նշանակվեց


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ պաշտպանության նախարարությունում ներկայացրել է երկրի Զինված ուժերի Միավորված շտաբի նոր պետին` գնդապետ Իրակլի Դզնելաձեին։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Դզնելաձեի թեկնածությունը համաձայնեցվել է նախագահի եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի խորհրդակցությունների արդյունքում։

Շտաբի նորանշանակ պետը Վրաստանի զինված ուժերում ծառայում է 20 տարի։

Ներկայացնելով Դզնելաձեին` Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ դատարանի որոշմամբ Միավորված շտաբի պետի պաշտոնից հեռացված Գիորգի Կալանդաձեի շուրջ «թյուրիմացությունները» կլուծվեն, եւ նա կվերադառնա աշխատանքի Զինված ուժեր։

Կալանդաձեն մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նա նոյեմբերի սկզբին ձերբակալվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել։

Նոյեմբերի 10-ին ընդունելով Գիորգի Կալանդաձեին` Վրաստանի նախագահը նրան հանձնարարել էր վերադառնալ ծառայության, սակայն օրեր անց դատարանը դատախազության պահանջով դադարեցրեց Կալանդաձեի լիազորությունները Միավորված շտաբի պետի պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG