Մատչելիության հղումներ

Երեք զոհված եւ հարյուրավոր վիրավորներ Կահիրեի բախումներում


Երեք մարդ զոհվել եւ ավելի քան 300-ը վիրավորվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` երկրի նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով:

Նախագահ Մուրսիի նստավայրի շուրջ իրավիճակը, միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ, շարունակում է մնալ լարված:

Մուրսիի համակիրներն ու նրան «կարմիր քարտ» տված հակառակորդները շարունակում են քարեր նետել միմյանց վրա` նախագահի լիազորություններն ընդլայնելու մասին սահմանադրական հռչակագրի շուրջ ստեղծված վեճի հետեւանքով:

Նախագահի նստավայրի մոտ տիրող իրավիճակը քաղաքացիական պատերազմի արտահայտություն է, հայտարարել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Նախատեսված է, որ այսօր Մուրսին ուղերձ կհղի Եգիպտոսի ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG